Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լապշինի գործը հրեն հա վերևում կախված

Լապշինի գործը հրեն հա վերևում կախված
03.02.2017 | 00:08

Եվրոպան և Ռուսաստանը դեռևս գործնական կոշտ մոտեցում չեն ցուցաբերում Բելառուսում խոսքի ազատությունը ոտնատակ տալու իրողությանը: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի շուրջ այս պահին մարդու իրավունքների պաշտպանության կառույցները հայտարարություններով են հանդես գալիս, սակայն, ինչպես ասում են, միայն հայտարարություններով խնդիրը չես լուծի: Հայտարարություններից բացի, պետք են նաև գործնական քայլեր, քանի որ այն դուրս է հայկական խնդրի տիրույթից և ունի միջազգային նշանակություն:

Մեր այս դիտարկմանն ի պատասխան կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ ասաց. «Այո, դուք ճիշտ եք, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սա շատ կարևոր հարց է: Սակայն շատ ավելի կարևոր եմ համարում միջազգային կառույցների հայտարարություններին նախորդած մեծածավալ աշխատանքները, որոնց հիման վրա են արվում այդ հայտարարությունները: Որպես կանոն, դրանք հենց այնպես չեն արվում: Մենք ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ ակտիվ աշխատում ենք այդ կազմակերպությունների հետ: Նկատեմ, որ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ անձամբ ինքը Լապշինի հարցով բազմիցս դիմել է Բելառուսում ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչին և Բելառուսի ԱԳ նախարարին: Դրանից բացի, մենք համալիր միջոցառումներ ենք իրականացնում»:


Արդյոք հնարավո՞ր է, որ հնչած հայտարարությունները արդյունք չտան: «Թույլ տվեք նախապես գնահատականներ և կանխատեսումներ չանել: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ անհրաժեշտ է, անկախ արդյունքներից, ակտիվացնել լրագրողների աշխատանքը Ղարաբաղում: Ղարաբաղի իմ գործընկերոջ հետ այժմ հիմնարար ծրագրեր ենք մշակում, որոնք առաջիկայում կներկայացնենք: Կարծում եմ` նման միջոցառումները կօգնեն մեր աշխատանքներն ավելի հրապարակային դարձնելուն»,- պարզաբանեց մարդու իրավունքների պաշտպանը: Ինչ խոսք, այս կառույցի դերը խնդրի լուծման հարցում մեծ է:

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մեծ է նաև Բելառուսի ցանկությունը Ադրբեջանին հաճոյանալու: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանին պետք է լրջորեն սատարեն ԱԳՆ-ն, քաղաքական գործիչները և ՀԿ-ները: Ի վերջո, Հայաստանը այս հարցին պետք է տա միջազգային լայն հնչողություն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ